16:16  AMT,  9 հոկտեմբերի, 2017

Շանհայ. Կարեն Խաչանովի անհաջող մեկնարկը

Ռուսաստանի երկրորդ համար Կարեն Խաչանովն անհաջող մեկնարկեց Շանհայում ընթացող «Մասթերս» շարքի մրցաշարում:

Առաջին շրջանում 21-ամյա թենիսիստը 2 սեթում պարտվեց Հունաստանը ներկայացնող 19-ամյա Ստեֆանոս Ցիցիպասին՝ 5:7, 3:6: Հույն թենիսիստից 1 ժամ 14 րոպե է պահանջվել հաղթանակի հասնելու համար:

Երկրորդ շրջանում Ստեֆանոս Ցիցիպասի մրցակիցը կլինի կամ սերբ Դուշան Լայովիչը, կամ ամերիկացի Ջոն Իզները:

Հիշեցնենք, որ Կարեն Խաչանովն օրեր առաջ հանդես էր եկել նաեւ Պեկինի մրցաշարում, որի երկրորդ շրջանում պարտվել էր աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Loading...
  • Հարցում
2017թ. Հայաստանի լավագույն մարզիկը
Արթուր Ալեքսանյան
Լեւոն Արոնյան
Մաքսիմ Մանուկյան
Հենրիխ Մխիթարյան
Հովհաննես Բաչկով
  • Ֆեյսբուք
  • Վիճակագրություն
  • Արխիվ
Loading...