20:46  ,  8 հոկտեմբերի, 2017

Ղազախստան - Հայաստան՝ 0:1 (առաջին խաղակես)

Ֆուտբոլի Հայաստանի եւ Ղազախստանի հավաքականների միջեւ աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին՝ 10-րդ տուրի հանդիպման առաջին խաղակեսն ավարտվեց հայկական թիմի հաղթանակով՝ 1:0 հաշվով: 

Աստանայի «Աստանա Արենա» ստադիոնում ընթացող խաղի միակ գոլը 26-րդ րոպեին խփել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը Մարկոս Պիզելիի հրաշալի փոխանցումից հետո մեն-մենակ դուրս եկավ դարպասապահի դեմ եւ վարպետորեն գրավեց դարպասը: Ընդհանուր առմամբ, առաջին խաղակեսը հարուստ էր գոլային պահերով, բայց 2 թիմերն էլ կորցրեցին մի քանի պահեր: Ընդմիջում է:

ԱԱ-2018-ի ընտրական փուլ, եվրոպական գոտի, 10-րդ տուր

E խումբ

Ղազախստան - Հայաստան՝ 0:1 (առաջին խաղակես) 

Հենրիխ Մխիթարյան, 26

Հայաստան. Արսեն Բեգլարյան, Հովհաննես Համբարձումյան, Արտյոմ Միքայելյան, Վարազդատ Հարոյան, Գագիկ Դաղբաշյան, Արտակ Գրիգորյան, Հենրիխ Մխիթարյան, Էդգար Մալաքյան, Արտյոմ Սիմոնյան, Մարկոս Պիզելի, Սարգիս Ադամյան:

Ղազախստան. Դավիդ Լորիա, Էրկեբուլան Տունգիշբաեւ, Վիկտոր Դմիտրենկո, Յուրի Լոգվինենկո, Էլդոս Ախմետով, Դմիտրի Միրոշնիչենկո, Ասխատ Տագիրբեկով, Մակսատ Բայժանով, Ազատ Նուրգալիեւ, Բաուրժան Տուրիսբեկ, Ռոման Մուրտազաեւ:  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով