22:21  ,  7 հոկտեմբերի, 2017

Նիգերիայի հավաքականը նվաճեց ԱԱ-2018-ի ուղեգիր

Նիգերիայի հավաքականը ժամանակից շուտ նվաճել է Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի 2018թ. աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի ուղեգիր:

Աֆրիկյան գոտու ընտրական մրցաշարի 5-րդ տուրում նիգերիացիները տանը նվազագույն հաշվով հաղթել են Զամբիայի հավաքականին եւ հավաքել 13 միավոր: Երկրորդ տեղում գտնվող զամբիացիներն ունեն 7 միավոր եւ զրկվեցին Նիգերիայի հավաքականին հասնելու հնարավորությունից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով