21:58  ,  7 հոկտեմբերի, 2017

ԱԱ-2018. Խաղային օրը սկսվեց գերգոլառատ խաղերով

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու մրցաշարում հոկտեմբերի 7-ին անցկացվում են A, B եւ H խմբերի նախավերջին՝ 9-րդ հանդիպումները: Քիչ առաջ ավարտվեցին 4 խաղեր:

Աշխարհի առաջնության ուղեգիր ապահոված բելգիացիները H խմբում 4:3 հաշվով արտագնա հաղթանակ տարան Բոսնիա եւ Հերցեգովինայի հավաքականի նկատմամբ, իսկ էստոնացիները մրցակցի դաշտում 6:0 հաշվով հաղթեցին Ջիբրալթարի թիմին:

A խմբում Շվեդիայի հավաքականը տանը 8 անպատասխան գնդակ ուղարկեց Լյուքսեմբուրգի դարպասը: Շվեդիայի թիմից պոկերի հեղինակ դարձավ արաբական «Ալ Այնի» 31-ամյա հարձակվող Մարկուս Բերգը: 

Աշխարհի առաջնություն, ընտրական փուլ, 9-րդ տուր

A խումբ

Շվեդիա - Լյուքսեմբուրգ՝ 8:0

Անդրեաս Գրանկվիստ, 8 (11մ), 67 (11մ), Մարկուս Բերգ, 18, 37, 54, 71, Միկայել Լուստիգ, 67, Օլա Տոյվոնեն, 76

H խումբ

Բոսնիա եւ Հերցեգովինա - Բելգիա՝ 3:4

Հարիս Մեդունյանին, 30, Էդին Վիսկա, 39, Դարիո Դումիչ, 82 – Թոմաս Մունյե, 4, Միշի Բատշուաի, 59, Յան Վերտոնգեն, 68, Յաննիկ Ֆերեյրա-Կարասկո, 83

Ջիբրալթար - Էստոնիա՝ 0:6

Սիմ Լուց, 6, Մաթիս Կայտ, 30, Սերգեյ Զենյով, 38, Ջունաս Տամ, 52, 65, 77

B խումբ

Ֆարերյան կղզիներ - Լատվիա՝ 0:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով