00:36  ,  7 հոկտեմբերի, 2017

ԱԱ-2018. Իսպանիան հաղթեց խոշոր հաշվով եւ ապահովեց ուղեգիր, օրվա բոլոր արդյունքները

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու մրցաշարում հոկտեմբերի 6-ին տեղի ունեցան D, G եւ I խմբերի նախավերջին՝ 9-րդ տուրի հանդիպումները։

G խմբում իտալացիները Թուրինում ոչ ոքի խաղացին Մակեդոնիայի հետ, իսկ Իսպանիայի հավաքականը տանը 3 անպատասխան գնդակ ուղարկեց Ալբանիայի թիմի դարպասը՝ բոլոր գելերը խփելով առաջին խաղակեսում: Այդ հաղթանակի շնորհիվ իսպանացիները 25 միավորով ապահովեցին խմբում առաջին տեղն ու ԱԱ-2018-ի եզրափակիչ փուլի ուղեգիր: 20 միավոր հավաքած Իտալիայի հավաքականը խմբում գրավեց երկրորդ տեղը եւ կմասնակցի անցումային խաղերի:

D եւ I խմբերում բոլոր ուղեգրերի տերերը հայտնի կդառնան վերջին տուրում:

ԱԱ-2018-ի ընտրական փուլ, եվրոպական գոտի, 9-րդ տուր

G խումբ

Իսպանիա - Ալբանիա՝ 3:0

Ռոդրիգո Մորենո, 16, Իսկո, 24, Տիագո Ալկանտարա, 26

Իտալիա - Մակեդոնիա՝ 1:1

Ջորջիո Կյելինի, 40 - Ալեքսանդր Տրայկովսկի, 77

Լիխտենշտեյն - Իսրայել՝ 0:1

Էյտան Տիբի, 21

D խումբ

Վրաստան - Ուելս՝ 0:1

Թոմաս Լոուրենս, 49

Ավստրիա - Սերբիա՝ 3:2

Գուիդո Բուրգստալեր, 25, Մարկո Արնաուտովիչ, 76, Լուիս Շաուբ, 89 – Լուկա Միլիվոեւիչ, 11, Նեմանիա Մատիչ, 83

Իռլանդիա - Մոլդովա ՝ 2:0

Դարլի Մրֆի, 2, 19 

Հեռացում՝ Ալեքսանդր Գացկան, 90+2 (Մոլդովա)

I խումբ

Խորվաթիա - Ֆինլանդիա՝ 1:1

Մարիո Մանջուկիչ, 57 - Պիրի Սոիրի, 90

Կոսովո - Ուկրաինա՝ 0:2

Լերտ Պաքարադա, 60 (ինքնագոլ), Անդրեյ Յարմոլենկո, 87

Թուրքիա - Իսլանդիա՝ 0:3

Յոհան Գուդմունդսոն, 32, Բիրկիր Բյարնասոն, 39, Կարի Արնասոն, 49

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով