14:30  ,  7 հոկտեմբերի, 2017

ԲՄԱ-ի պատմական ռեկորդը

Սանկտ Պետերբուրգի ԲՄԱ-ն պատմական ցուցանիշ է գրանցել Հոկեյի մայրցամաքային լիգայում: Կանոնավոր առաջնության հերթական տուրում պետերբուրգցիները 3:2 հաշվով հաղթել են «Սիբիրին»՝ տանելով 19-րդ անընդմեջ հաղթանակն ու սահմանել ռեկորդ:

Դա Հոկեյի մայրցամաքային լիգայի ամենաերկար հաղթական շարքն է: Նախորդ ռեկորդը պատկանում էր «Ավանգարդին», որը 2010/11 մրցաշրջանում տարել էր 18 անընդմեջ հաղթանակ, հայտնում է «Чемпионат»-ը:

Հիշեցնենք, որ ԲՄԱ-ն այս տարի պաշտպանում է Գագարինի Գավաթի հաղթողի տիտղոսը: Այս մրցաշրջանում թիմը հաղթել է բոլոր՝ 19 խաղերում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում