09:15  ,  7 հոկտեմբերի, 2017

ԱԱ-2018. Օրվա խաղերի անոնս

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու մրցաշարում հոկտեմբերի 7-ին կանցկացվեն A, B եւ H խմբերի նախավերջին՝ 9-րդ հանդիպումները:

A խմբում Ֆրանսիայի հավաքականը կհյուրընկալվի Բուլղարիայի թիմին, իսկ հոլանդացիները Բորիսովում կմրցեն Բելառուսի հետ: Եվրոպայի չեմպիոն Պորտուգալիայի հավաքականը B խմբում արտագնա հանդիպում կանցկացնի Անդորրայի հետ:

Օրվա խաղերը կմեկնարկեն Երեւանի ժամանակով 20:00-ին եւ 22:45-ին:

Աշխարհի առաջնություն, ընտրական փուլ, 9-րդ տուր

A խումբ

Շվեդիա - Լյուքսեմբուրգ՝ 20:00 (Երեւանի ժամանակով)

Բուլղարիա - Ֆրանսիա՝ 22:45-ին

Բելառուս - Հոլանդիա՝ 22:45

B խումբ

Ֆարերյան կղզիներ - Լատվիա՝ 20:00

Անդորրա - Պորտուգալիա՝ 22:45

Շվեյցարիա - Հունգարիա՝ 22:45

H խումբ

Բոսնիա եւ Հերցեգովինա - Բելգիա՝ 20:00

Ջիբրալթար - Էստոնիա՝ 20:00

Կիպրոս - Հունաստան՝ 22:45

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով