16:46  ,  5 հոկտեմբերի, 2017

Սիմոն Մարտիրոսյանը, Անդրանիկ Կարապետյանը եւ Գոռ Մինասյանը՝ Եվրոպայի երիտասարդական առաջնությունում

Ծանրամարտի տղամարդկանց եւ կանանց Հայաստանի մինչեւ 20 եւ 23 տարեկանների հավաքականները պատրաստվում են հոկտեմբերի 15-ից 21-ն Ալբանիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան ներկայացրել է թիմերի կազմերը, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

Կանայք, 20 տարեկաններ. 75 կգ՝ Սոնա Պողոսյան, +90 կգ՝ Արփինե Դալալյան:

Կանայք, 23 տարեկաններ. 58 կգ՝ Իզաբելլա Յայլյան, 90 կգ՝ Տաթեւիկ Հակոբյան:

Տղամարդիկ, 20 տարեկաններ. 69 կգ՝ Հրայր Հովհաննիսյան, 85 կգ՝ Դավիթ Հովհաննիսյան եւ Կարեն Ավագյան, 105 կգ՝ Սամվել Գասպարյան, +105 կգ՝ Սիմոն Մարտիրոսյան:

Տղամարդիկ, 23 տարեկաններ. 77 կգ՝ Ժորժ Եղիկյան, 85 կգ՝ Անդրանիկ Կարապետյան, 94 կգ՝ Կարուշ Ղուկասյան, 105 կգ՝ Մկրտիչ Մկրտչյան, +105 կգ՝ Գոռ Մինասյան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում