Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) մեկ տարով որակազրկել է Հայաստանի հավաքականին: Նման որոշում է կայացվել IWF-ի՝ Բուխարեստում անցկացված համաժողովում:
Հայկական կողմը պատժվել է 2008թ. եւ 2012թ. Օլիմպիական խաղերում արգելված խթանիչներ օգտագործելու համար:
Մեկ տարով որակազրկվել են նաեւ Ռուսաստանի, Չինաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Թուրքիայի եւ Ադրբեջանի հավաքականները:
Որակազրկված բոլոր թիմերը չեն մասնակցի 2017 թվականի աշխարհի առաջնությանը, հայտնում է IWF-ի կայքը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում