22:06 30 սեպտեմբերի, 2017Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) մեկ տարով որակազրկել է Հայաստանի հավաքականին: Նման որոշում է կայացվել IWF-ի՝ Բուխարեստում անցկացված համաժողովում:
Հայկական կողմը պատժվել է 2008թ. եւ 2012թ. Օլիմպիական խաղերում արգելված խթանիչներ օգտագործելու համար:
Մեկ տարով որակազրկվել են նաեւ Ռուսաստանի, Չինաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Թուրքիայի եւ Ադրբեջանի հավաքականները:
Որակազրկված բոլոր թիմերը չեն մասնակցի 2017 թվականի աշխարհի առաջնությանը, հայտնում է IWF-ի կայքը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.