16:07  ,  26 հուլիսի, 2012

Մատան երազում է օլիմպիական ոսկու մասին

Հիմա իմ գլխավոր նպատակն օլիմպիական ոսկին է, հայտարարել է Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Խուան Մատան, ով ֆուտբոլի Իսպանիայի հավաքականի կազմում կմասնակցի Լոնդոնի Օլիմպիական խաղերին:

«Ցանկանում եմ տարին ավարտել եւս մեկ հաղթանակով: Այս մրցաշրջանում ես հաղթել եմ Չեմպիոնների լիգայում եւ Եվրոպայի առաջնությունում: Հիմա ես մտածում եմ միայն օլիմպիական չեմպիոն հռչակվելու մասին»,- Մատայի խոսքը փոխանցում է The Scotsman-ը:

Լոնդոնի Օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարի առաջին տուրում իսպանացիների մրցակիցը կլինի Ճապոնիայի հավաքականը: Իսպանիա – Ճապոնիա հանդիպումը կկայանա հուլիսի 26-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով