Աշխարհի կրկնակի գավաթակիր Լեւոն Արոնյանը 2018թ. մարտին Բեռլինում կայանալիք աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում ակնկալում է լավ արդյունք, նախորդ մասնակցությունների համեմատ: Այդ մասին հայկական շախմատի առաջատարն ասել է Երեւանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի տանը տեղի ունեցած ասուլիսում:
«Աշխարհի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին հաղթելուց եւ գլխավոր խնդիրը լուծելուց, հավակնորդների մրցաշարի ուղեգիր նվաճելուց հետո շատ դժվար էր նորից մարզական չարություն ունենալ եւ տրամադրվել պայքարի, բայց մարզիչներս օգնեցին եւ ամեն ինչ լավ ստացվեց:
Ամբիցիաների խնդիր չեմ ունեցել, միշտ հավատացել եմ իմ ուժերին: Հավակնորդների մրցաշարերում միշտ վատ եմ խաղացել, այս անգամ ամբողջությամբ այլ կերպ եմ անելու, կարծում եմ՝ ավելի լավ արդյունք է լինելու:
Միշտ մտածել եմ, որ կանայք կարող են հավասար պայքարել տղամարդկանց հետ: Բայց նրանք ավելի շատ պետք է խաղան տղամարդկանց հետո: Հոու Յիֆանի փորձը ցույց է տալիս, որ կանայք եւս կարող են հաջողություն ունենալ: Ես կողմ եմ Չինաստանի փորձին՝ աղջիկները մարզվում են միայն տղաների հետ»,- ասել է Լեւոն Արոնյանը:
Հիշեցնենք, որ հայկական շախմատի առաջատարը 12 տարի անց կրկնել է հաջողությունը աշխարհի գավաթի խաղարկությունում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:30 , 30 օգոստոսի
00:43 , 30 օգոստոսի 
23:49 , 29 օգոստոսի
23:13 , 29 օգոստոսի
22:28 , 29 օգոստոսի 
22:17 , 29 օգոստոսի
19:57 , 29 օգոստոսի 
19:26 , 29 օգոստոսի 
17:56 , 29 օգոստոսի
17:42 , 29 օգոստոսի