14:28 28 սեպտեմբերի, 2017Աշխարհի կրկնակի գավաթակիր Լեւոն Արոնյանը 2018թ. մարտին Բեռլինում կայանալիք աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում ակնկալում է լավ արդյունք, նախորդ մասնակցությունների համեմատ: Այդ մասին հայկական շախմատի առաջատարն ասել է Երեւանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի տանը տեղի ունեցած ասուլիսում:
«Աշխարհի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին հաղթելուց եւ գլխավոր խնդիրը լուծելուց, հավակնորդների մրցաշարի ուղեգիր նվաճելուց հետո շատ դժվար էր նորից մարզական չարություն ունենալ եւ տրամադրվել պայքարի, բայց մարզիչներս օգնեցին եւ ամեն ինչ լավ ստացվեց:
Ամբիցիաների խնդիր չեմ ունեցել, միշտ հավատացել եմ իմ ուժերին: Հավակնորդների մրցաշարերում միշտ վատ եմ խաղացել, այս անգամ ամբողջությամբ այլ կերպ եմ անելու, կարծում եմ՝ ավելի լավ արդյունք է լինելու:
Միշտ մտածել եմ, որ կանայք կարող են հավասար պայքարել տղամարդկանց հետ: Բայց նրանք ավելի շատ պետք է խաղան տղամարդկանց հետո: Հոու Յիֆանի փորձը ցույց է տալիս, որ կանայք եւս կարող են հաջողություն ունենալ: Ես կողմ եմ Չինաստանի փորձին՝ աղջիկները մարզվում են միայն տղաների հետ»,- ասել է Լեւոն Արոնյանը:
Հիշեցնենք, որ հայկական շախմատի առաջատարը 12 տարի անց կրկնել է հաջողությունը աշխարհի գավաթի խաղարկությունում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.