00:35  ,  25 սեպտեմբերի, 2017

«Վալենսիան» հաղթեց եւ առաջ անցավ «Ռեալից»

Իսպանիայի առաջնության 6-րդ տուրում «Վալենսիան» արտագնա խաղում 3:2 հաշվով առավելության հասավ «Ռեալ Սոսյեդադի» նկատմամբ: Հաղթական գոլը խփեց իտալացի հարձակվող Սիմոնե Ձաձան: Երկու թիմերն էլ խաղն ավարտեցին 10 ֆուտբոլիստներով:

«Վալենսիա» 12 միավորով բարձրացավ չորրորդ տեղ՝ առաջ անցնելով «Ռեալից» (11 միավոր): Առաջատար «Բարսելոնան» ունի 18, Մադրիդի «Աթլետիկոն»՝ 14, «Սեւիլիան»՝ 13 միավոր:

Իսպանիայի առաջնություն, 6-րդ տուր

«Ռեալ Սոսյեդադ» - «Վալենսիա»՝ 2:3

Արից Էլուստոնդո, 33, Միկել Օյարսաբալ, 59 - Ռոդրիգո, 26, Իգնասիո Վիդալ, 55, Սիմոնե Ձաձա, 85

Հեռացումներ՝ Իգոր Սուբելդիա («Ռեալ Սոսյեդադ»), 68, երկրորդ դեղին քարտ, Ժոֆրեյ Կոնդոգբիա («Վալենսիա»), 79, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում