Կարծում եմ՝ հիմա էլ Դեւիդ Հեյը հնարավորություն ունի ռինգ դուրս գալ Վիտալի Կլիչկոյի հետ, հայտարարել է Վիտալիի կրտսեր եղբայրը՝ IBF, WBO եւ WBA վարկածներով աշխարհի չեմպիոն, ուկրաինացի գերծանրքաշային բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոն:
«Շատ դժվար է հասկանալ Դեւիդ Հեյի ցանկաությունները: Նա հաճախ է փոխում իր որոշումները: Նա մենամարտ անցկացրեց ինձ հետ երկարատեւ բանակցություններից հետո:
Կարծում եմ՝ հիմա էլ Հեյը հնարավորություն ունի ռինգ դուրս գալ Վիտալիի հետ: Հիմա նա հասունացել է եւ ավելի կայուն է դարձել: Տեսնենք՝ ինչպես կստացվի: Վիտալիի հաջորդ մրցակիցը Մանուել Չառն է: Այդ մենամարտից հետո կխոսենք նրա ապագայի մասին, սակայն Դեւիդ Հեյի առջեւ դռները միշտ բաց են»,- Վլադիմիր Կլիչկոյի խոսքը փոխանցում է Boxingscene-ը:
Հիշեցնենք, որ նախորդ տարի Հեյը Վլադիմիր Կլիչկոյին պարտվելուց հետո հայտարարեց կարիերան ավարտելու մասին, սակայն օրեր առաջ մենամարտ անցկացրեց Դերեկ Չիսորայի հետ՝ նոկաուտի ենթարկելով բրիտանացուն:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:43 , 28 հոկտեմբերի
00:14 , 28 հոկտեմբերի 
23:29 , 27 հոկտեմբերի
22:58 , 27 հոկտեմբերի 
21:34 , 27 հոկտեմբերի 
21:03 , 27 հոկտեմբերի
20:09 , 27 հոկտեմբերի
19:06 , 27 հոկտեմբերի 
18:59 , 27 հոկտեմբերի
18:46 , 27 հոկտեմբերի