13:12 26 հուլիսի, 2012Կարծում եմ՝ հիմա էլ Դեւիդ Հեյը հնարավորություն ունի ռինգ դուրս գալ Վիտալի Կլիչկոյի հետ, հայտարարել է Վիտալիի կրտսեր եղբայրը՝ IBF, WBO եւ WBA վարկածներով աշխարհի չեմպիոն, ուկրաինացի գերծանրքաշային բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոն:
«Շատ դժվար է հասկանալ Դեւիդ Հեյի ցանկաությունները: Նա հաճախ է փոխում իր որոշումները: Նա մենամարտ անցկացրեց ինձ հետ երկարատեւ բանակցություններից հետո:
Կարծում եմ՝ հիմա էլ Հեյը հնարավորություն ունի ռինգ դուրս գալ Վիտալիի հետ: Հիմա նա հասունացել է եւ ավելի կայուն է դարձել: Տեսնենք՝ ինչպես կստացվի: Վիտալիի հաջորդ մրցակիցը Մանուել Չառն է: Այդ մենամարտից հետո կխոսենք նրա ապագայի մասին, սակայն Դեւիդ Հեյի առջեւ դռները միշտ բաց են»,- Վլադիմիր Կլիչկոյի խոսքը փոխանցում է Boxingscene-ը:
Հիշեցնենք, որ նախորդ տարի Հեյը Վլադիմիր Կլիչկոյին պարտվելուց հետո հայտարարեց կարիերան ավարտելու մասին, սակայն օրեր առաջ մենամարտ անցկացրեց Դերեկ Չիսորայի հետ՝ նոկաուտի ենթարկելով բրիտանացուն:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.