12:23  ,  23 սեպտեմբերի, 2017

Գվարդիոլա. Մինչեւ 70 տարեկան չեմ մնա ֆուտբոլում, շատ եմ սիրում գոլֆ

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մտադիր չէ մինչեւ 70 տարեկան զբաղվել մարզչական գործունեությամբ: Նա մեկնաբանել է 70-ամյա Ռոյ Հոջսոնի նշանակումը «Քրիսթալ Փելասի» գլխավոր մարզիչի պաշտոնում: Հոջսոնը Պրեմյեր լիգայի պատմության մեջ ամենատարեց մարզիչն է:

«Ոչ, խոստանում եմ, որ ես Հոջսոնի օրինակին չեմ հետեւի: Ես շատ եմ սիրում գոլֆ: Բայց Հոջսոնը ինձ հիացնում է եւ հարգում եմ նրան՝ երկար կարիերայի համար: Ես հիանում եմ այն մարդկանցով, որոնք մնում են մասնագիտությունում նույնիսկ 70 տարեկանում»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է BBC-ն:

Անգլիայի առաջնության 6-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» կընդունի «Քրիսթալ Փելասին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում