Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել հայ օլիմպիականներին, որոնք կմասնակցեն հուլիսի 27-ին մեկնարկող Լոնդոնի Օլիմպիական խաղերին:
«Սիրելի մարզիկներ եւ մարզիչներ
Հայաստանը հերթական անգամ իր պատվիրակությամբ ներկայանում է համաշխարհային գլխավոր մարզահանդեսին` ամառային Օլիմպիական խաղերին:
Համոզված եմ, որ պատվով կներկայացնեք մեր երկիրը, ազնիվ մրցակցություն կծավալեք մրցասպարեզներում, լիովին կդրսեւորեք ձեր վարպետությունը, հմտությունները ու պատվով կպաշտպանեք Հայաստանի մարզական դրոշի պատիվը:
Անշուշտ գիտակցում եք, որ ձեր մրցելույթներին ուշադրությամբ հետեւելու են Հայաստանի եւ սփյուռքի մեր հայրենակիցները: Հավատում եմ, որ կարդարացնեք սպասելիքները, նոր նվաճումներով կհարստացնեք Օլիմպիական խաղերի հայաստանցի չեմպիոնների եւ մրցանակակիրների շարքը եւ ձեր արժանի տեղը կգտնեք հայրենական սպորտի պատմագրքում:
Անձամբ եմ հետեւելու «Լոնդոն-2012»-ի ընթացքին, լինելու եմ հայ մարզիկների ջերմեռանդ երկրպագուներից մեկը: Ավելին, ցանկանում եմ լինել ձեր հաղթանակների ականատեսը, որպեսզի միասին ապրենք հաջողությունների բերկրանքը:
Զինվենք համբերությամբ` հաղթանակների ակնկալիքով:
Ձեզ բարի ճանապարհ եւ հաղթական վերադարձ»,- փոխանցում է ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
19:01 , 22 նոյեմբերի 
18:52 , 22 նոյեմբերի
17:26 , 22 նոյեմբերի
16:17 , 22 նոյեմբերի 
13:39 , 22 նոյեմբերի 
13:11 , 22 նոյեմբերի 
12:13 , 22 նոյեմբերի
09:07 , 22 նոյեմբերի 
02:02 , 22 նոյեմբերի
01:43 , 22 նոյեմբերի