Արթուր Սարկիսովը հաջողությամբ վիրահատվել է, «Ենիսեյի» խաղացողները թիմակցին աջակցել են հայերեն (ֆոտո)

12:18   22 սեպտեմբերի, 2017

Կրասնոյարսկի «Ենիսեյի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը հաջողությամբ վիրահատվել է: Նա ծնկահոդի խաչաձեւ կապանի եւ մենիսկի ծանր վնասվածք էր ստացել «Լուչ-Էներգիայի» դեմ Առաջին դիվիզիոնի 13-րդ տուրի խաղում:

«Բոլորին շնորհակալ եմ աջակցության համար: Ամեն ինչ հաջող է անցել, ինձ լավ եմ զգում: Կերկրպագեմ թիմակիցներիս»,- Ինստագրամում գրել է Սարկիսովը՝ հրապարակելով լուսանկար:

Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Ենիսեյը» «Ախմատի» դեմ խաղադաշտ է դուրս եկել Սարկիսովին նվիրված գրությամբ խաղաշապիկներին՝ «Առողջություն, Արթուր»: «Ենիսեյը» «Ախմատին» հաղթել է 3:0 հաշվով:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.