10:09  ,  22 սեպտեմբերի, 2017

Ալեքսանդր Գրիգորյանը միջնամատ է ցույց տվել «ԲՄԱ-Խաբարովսկի» երկրպագուներին

Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի «Արարատ» - «ԲՄԱ-Խաբարովսկ» հանդիպման ժամանակ հյուրերի երկրպագուները հայհոյախառն վանկարկումներով անպատվել են մոսկովյան թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանին, որը նախկինում մարզել է «ԲՄԱ-Խաբարովսկը»:

«Банана, банана-мама, поимеем мы сегодня Григоряна»,- վանկարկելով երգել են երկրպագուները: Գրիգորյանը երկրպագուներին պատասխանել է՝ միջնամատ ցույց տալով:

Հիշեցնենք, որ «Արարատը» պարտվել է 1:2 հաշվով եւ դուրս է մնացել խաղարկությունից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում