16:35  ,  21 սեպտեմբերի, 2017

Աշխարհի Գավաթ. Թայ-բրեյքի առաջին պարտիայում Լեւոն Արոնյանը պարտվեց

Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում մեկնարկել է կիսաեզրափակիչի թայ-բրեյքը: Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը (2802) ֆրանսիացի ՄԱքսիմ Վաշյե-Լագրավի (2804) հետ արագ խաղի առաջին պարտիայում սեւերով պարտություն է կրել:

Ամերիկացի Ուեսլի Սոն (2792) եւ չինացի Դին Լիրենը (2771) թայ-բրեյքի առաջին պարտիան ավարտել են ոչ ոքի:

Այժմ կանցկացվեն արագ խաղի պատասխան պարտիաները:

Եզրափակիչի ուղեգրի հետ հաղթողները կստանան նաեւ 2018թ. մարտին Բեռլինում կայանալիք աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի մասնակցության իրավունք:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում