Մրցակցից սպասում եմ հարձակողական խաղ, ստորացուցիչ կլինի, եթե Պրեմյեր լիգայի թիմը մեր դեմ խաղա երկրորդ համարով, ասել է Մոսկվայի «Արարատի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի հանդիպումից առաջ: «Արարատը» կմրցի Պրեմյեր լիգայի ներկայացուցիչ «ԲՄԱ-Խաբրովսկի» հետ, որի գլխավոր մարզիչն է եղել:
«Պավլյուչենկոն ու Ռեբկոն կլինեն մեկնարկային կազմում, Իզմայլովը կբացակայի: Առանձնահատուկ հույզեր մրցակիցը չի առաջացնում: Տեւական ժամանակ աշխատել եմ Խաբարովսկում, իմ ղեկավարությամբ 99 հանդիպումներում թիմը տարել է 42 հաղթանակ: «ԲՄԱ-Խաբարովսկին» ապացուցելու ոչինչ չունեմ: Գլխավոր մոտիվացիան հաջորդ փուլում «Զենիթի» հետ խաղալու հնարավորություն ստանալն է»,- Գրիգորյանի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:
Սեպտեմբերի 21-ին կայանալիք «Արարատ» - «ԲՄԱ-Խաբարովսկ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
11:12 , 9 սեպտեմբերի
10:55 , 9 սեպտեմբերի
10:28 , 9 սեպտեմբերի
09:35 , 9 սեպտեմբերի
09:06 , 9 սեպտեմբերի 
01:12 , 9 սեպտեմբերի 
00:57 , 9 սեպտեմբերի
00:01 , 9 սեպտեմբերի
23:42 , 8 սեպտեմբերի
21:25 , 8 սեպտեմբերի