15:34 21 սեպտեմբերի, 2017Մրցակցից սպասում եմ հարձակողական խաղ, ստորացուցիչ կլինի, եթե Պրեմյեր լիգայի թիմը մեր դեմ խաղա երկրորդ համարով, ասել է Մոսկվայի «Արարատի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի հանդիպումից առաջ: «Արարատը» կմրցի Պրեմյեր լիգայի ներկայացուցիչ «ԲՄԱ-Խաբրովսկի» հետ, որի գլխավոր մարզիչն է եղել:
«Պավլյուչենկոն ու Ռեբկոն կլինեն մեկնարկային կազմում, Իզմայլովը կբացակայի: Առանձնահատուկ հույզեր մրցակիցը չի առաջացնում: Տեւական ժամանակ աշխատել եմ Խաբարովսկում, իմ ղեկավարությամբ 99 հանդիպումներում թիմը տարել է 42 հաղթանակ: «ԲՄԱ-Խաբարովսկին» ապացուցելու ոչինչ չունեմ: Գլխավոր մոտիվացիան հաջորդ փուլում «Զենիթի» հետ խաղալու հնարավորություն ստանալն է»,- Գրիգորյանի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:
Սեպտեմբերի 21-ին կայանալիք «Արարատ» - «ԲՄԱ-Խաբարովսկ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.