10:22  ,  20 սեպտեմբերի, 2017

«Բարսելոնան» կփորձի ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» երիտասարդական թիմի առաջատարին

«Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» պատանի տաղանդին: Կատալոնական ակումբի թիրախում 17-ամյա հարձակվող Անխել Գոմեսն է, որը մանչեսթերյան ակումբի երիտասարդական թիմի առաջատարն է:

Գոմեսը դեռ չի ստորագրել առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, հաղորդում է Goal.com-ը:

Գոմեսը նորամուտը «Մանչեսթեր Յունայթեդում» նշել է Անգլիայի անցած առաջնության վերջին տուրի խաղում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում