30-րդ Օլիմպիական խաղերի ֆուտբոլի կանանց մրցաշարում Հյուսիսային Կորեայի հավաքականը 2:0 հաշվով պարտության մատնեց Կոլումբիայի թիմին:
Հիշեցնենք, որ հանդիպումը մեկնարկել էր մեկ ժամ ուշ, քանի որ կազմակերպիչները ԿԺԴՀ դրոշի փոխարեն լուսատախտակին ցուցադրել էին Հարավային Կորեայի դրոշը:
Հյուսիսկորեացիները հրաժարվել էին դուրս գալ խաղադաշտ: Կազմակերպիչների ներողությունից հետո հանդիպումը մեկ ժամ ուշ մեկնարկեց:
G խմբի առաջին խաղում ԱՄՆ-ն 4:2 հաշվով պարտության մատնեց ֆրանսիացիներին:
30-րդ Օլիմպիական խաղեր
Ֆուտբոլ, կանայք
Գլազգո
Սոն Հույ Կիմ (39, 86)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում