19:26  ,  16 սեպտեմբերի, 2017

«Բավարիայի» տպավորիչ հաղթանակն ու օրվա մյուս արդյունքները

Գերմանիայի առաջնության չորրորդ տուրում Մյունխենի «Բավարիան» ընդունեց «Մայնցին»: Չեմպիոններն առավելության հասան 4:0 հաշվով եւ 9 միավորով բարձրացան երկրորդ տեղ: 9 միավոր ունի նաեւ «Շալկեն», որը 2:1 հաշվով պարտության մատնեց «Վերդերին»:

Առաջատար «Հանովերը» վաստակել է 10 միավոր:

Գերմանիայի առաջնություն, չորրորդ տուր

«Բավարիա» - «Մայնց»՝ 4:0

Թոմաս Մյուլեր, 11, Արյեն Ռոբեն, 23, Ռոբերտ Լեւանդովսկի, 50, 77

«Այնտրախտ Ֆ.» - «Աուգսբուրգ»՝ 1:2

Լուկա Յովիչ, 79 – Ֆիլիպ Մաքս, 20, Ֆրանսիսկո Կայուբի, 77

«Վերդեր» - «Շալկե»՝ 1:2

Լյուդովիկ Սանե, 20 - Միլոշ Վելկովիչ, 22, ինքնագոլ, Լեոն Գորեցկա, 83

«Շտուտգարտ» - «Վոլֆսբուրգ»՝ 1:0

Չադրակ Ակոլո, 42

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում