23:04  ,  25 հուլիսի, 2012

Հունաստանի օլիմպիական կոմիտեն պատժել է մարզուհուն

Հունաստանի օլիմպիական կոմիտեն որոշել է թիմից հեռացնել հեռացատկորդուհի Պարասկեւի Պապախրիստուին, Twitter-ում ռասիստական բնույթի հայտարարություն անելու համար։

«Նա խախտել է Օլիմպիական խաղերի գլխավոր արժեքներից մեկը։ Այդ պատճառով նա չի լինի մեր օլիմպիական հավաքականում։ Պետք է սխալների համար պատասխան տալ»,- հայտարարել է Հունաստանի օլիմպիական պատվիրակության ղեկավար Իսիդորոս Կուվելոսը SKAI հեռուստաալիքի եթերում։

Նկատենք, որ 23-ամյա Պապախրիստուն արդեն ներողություն է խնդրել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով