17:12  ,  13 սեպտեմբերի, 2017

«Լեսթերի» ավագին վռնդել են տանից

Անգլիական «Լեսթերի» ավագ Ուես Մորգանը լուրջ խնդիրներ ունի անձնական կյանքում:

101 Great Goals-ի համաձայն՝ ջամայկացի պաշտպանի կին Շենին Ֆիշերը նրան վռնդել է տանից՝ իմանալով, որ ֆուտբոլիստի սիրուհին հղի է: Մորգանի կինը զանգ է ստացել անհայտ անձից, որը նրան հայտնել է Մորգանի սիրուհու հղիության մասին: Դրանից հետո 33-ամյա ֆուտբոլիստը ստիպված է եղել խոստովանել, որ դավաճանել է կնոջը:

Ուես Մորգանն ու Շենին Ֆիշերն ունեն 2 դուստը: Նրանք միասին են ապրում 14 տարի: Իր սիրուհու՝ 27-ամյա Կարլա Մորելի հետ ջամայկացի պաշտպանը հանդիպում է վերջին 3 տարիների ընթացքում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում