17:39  ,  11 սեպտեմբերի, 2017

Աշխարհի Գավաթ. Լեւոն Արոնյան - Մաքսիմ Մատլակով թայ-բրեյք՝ հավասարություն արագ խաղից հետո

Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության երրորդ շրջանի թայ-բրեյքում Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը մրցում է ռուսաստանցի Մաքսիմ Մատլակովի հետ: Արագ խաղի երկու պարտիաներում էլ գրանցվել է ոչ ոքի: Այժմ պայքարը կշարունակվի կայծակնային խաղի երկու պարտիաներում:

Հիշեցնենք, որ դասական պարտիաներում Լեւոն Արոնյանը հաղթանակից հետո երկրորդ պարտիայում պարտություն էր կրել:

Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչի մասնակիցները կստանան աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգրեր:

Աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը աշխարհի գավաթի խաղարկության երրորդ շրջանում 0.5:1.5 հաշվով պարտվել է չինացի Բու Սիանձիին եւ դուրս մնացել պայքարից: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում