Բեռլինի «Հերտայի» ու Բրեմենի «Վերդերի» միջեւ Գերմանիայի առաջնության երրորդ տուրի խաղի գլխավոր մրցավար Բիբիանա Շտայնհաուսը Բունդեսլիգայում նորամուտը նշելուց հետո պատմել է տպավորությունների մասին: 38-ամյա Շտայնհաուսը դարձավ Գերմանիայի առաջնության խաղ սպասարկած առաջին կին գլխավոր մրցավարը:
«Մեզ համար գլխավորը խաղի 90 րոպեներից հետո ուշադրության կենտրոնում չլինելն է: Մեզ հաջողվեց դա, ինչի համար շատ ուրախ ենք: Պարզապես թեթեւություն եմ զգում, որ ամեն բան ավարտվեց: Անհամբերությամբ սպասվում եմ վաղվան, երբ ամեն բան կվերադառնա նորմալ կյանքին: Իմ նշանակման հետ կապված աղմուկի մասին կասեմ, որ չեմ կարդացել թերթեր»,- մրցավարի խոսքը մեջբերում է Deutsche Welle-ն:
Հիշեցնենք, որ Բիբիանա Շտայնհաուսը նախկինում աշխատել է նաեւ Գերմանիայի Գավաթի խաղերում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում