12:37  ,  11 սեպտեմբերի, 2017

Բունդեսլիգայի առաջին կին գլխավոր մրցավար. Թեթեւություն եմ զգում, որ ամեն բան ավարտվեց

Բեռլինի «Հերտայի» ու Բրեմենի «Վերդերի» միջեւ Գերմանիայի առաջնության երրորդ տուրի խաղի գլխավոր մրցավար Բիբիանա Շտայնհաուսը Բունդեսլիգայում նորամուտը նշելուց հետո պատմել է տպավորությունների մասին: 38-ամյա Շտայնհաուսը դարձավ Գերմանիայի առաջնության խաղ սպասարկած առաջին կին գլխավոր մրցավարը:

«Մեզ համար գլխավորը խաղի 90 րոպեներից հետո ուշադրության կենտրոնում չլինելն է: Մեզ հաջողվեց դա, ինչի համար շատ ուրախ ենք: Պարզապես թեթեւություն եմ զգում, որ ամեն բան ավարտվեց: Անհամբերությամբ սպասվում եմ վաղվան, երբ ամեն բան կվերադառնա նորմալ կյանքին: Իմ նշանակման հետ կապված աղմուկի մասին կասեմ, որ չեմ կարդացել թերթեր»,- մրցավարի խոսքը մեջբերում է Deutsche Welle-ն:

Հիշեցնենք, որ Բիբիանա Շտայնհաուսը նախկինում աշխատել է նաեւ Գերմանիայի Գավաթի խաղերում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում