17:33  ,  25 հուլիսի, 2012

«Ռուբինն» ուժեղացել է «Աթլետիկի» ֆուտբոլիստով

Իսպանական «Աթլետիկի» 33-ամյա կիսապաշտպան Պաբլո Օրբաիսը ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել է Կազանի «Ռուբին»։ Նա կնքել է մեկ տարվա պայմանագիր։ «Ռուբինում» Պաբլո Օրբաիսը հանդես կգա 6 համարի մարզաշապիկով։

Նախորդ մրցաշրջանում ֆուտբոլիստը վարձավճարով խաղում էր հունական «Օլիմպիակոսում», հաղորդում է «Спорт-Экспресс»-ը։

23 խաղում Օրբաիսը խփել է մեկ գնդակ։ «Աթլետիկի» կազմում նա անցկացրել է 300 հանդիպում, խփել է 11 գնդակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում