«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Ռայան Գիգզը համամիտ է նախկին ակումբակից Ռոյ Քինի հետ, որը տրանսֆերային շուկայի այսօրվա վիճակը գնահատել էր անսովոր եւ զավեշտալի: Նա նշել էր, որ այսօրվա գներով Գիգզի տրանսֆերը կարժենար 2 միլիարդ ֆունտ ստերլինգ:
«Ռոյը միշտ իմաստավորված մտքեր է արտահայտել: Չգիտեմ, թե ինչքան կարժենար իմ տրանսֆերը, բայց Ռոյը ցանկացել է շեշտել, որ հիմա նույնիսկ միջակ խաղացողների համար վճարում են հսկայական գումարներ: Կարծում եմ՝ Ռոյը ճիշտ է. տրանսֆերային շուկայում ծիծաղելի իրավիճակ է»,- Գիգզի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Ռոյ Քինը նաեւ նշել էր, որ Դեւիդ Բեքհեմի ու Ռուդ վան Նիստելռոյի տրանսֆերները կարժենային 1 միլիարդ ֆունտ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:46 , 26 սեպտեմբերի
23:38 , 25 սեպտեմբերի 
23:08 , 25 սեպտեմբերի 
23:03 , 25 սեպտեմբերի 
22:47 , 25 սեպտեմբերի 
22:33 , 25 սեպտեմբերի
22:08 , 25 սեպտեմբերի 
21:51 , 25 սեպտեմբերի
21:33 , 25 սեպտեմբերի 
20:47 , 25 սեպտեմբերի