14:13  ,  25 հուլիսի, 2012

Լոնդոնի Օլիմպիական խաղերի կազմակերպիչները նեղացրել են վրացիներին

Վրաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի ներկայացուցիչները բողոք-նամակ են հղել Լոնդոնի Օլիմպիական խաղերի կազմակերպիչներին:

Բանն այն է, որ լոնդոնյան Օլիմպիական խաղերի պաշտոնական կայքում (www.london2012.com), որտեղ տեղադրված է մարզիկների մասին տեղեկատվություն, Ռուսաստանի պատվիրակության անդամ Բեսիկ Կուդուխովի ծննդավայրը նշված է Հարավային Օսեթիան, իսկ ռուս մարզիկ Դենիս Ցարգուշինը՝ Աբխազիայում գտնվող Գուդաութա քաղաքը: Ընդ որում՝ «Հարավային Օսեթիա» եւ «Գուդաութա» բառերը գրված են չակերտների մեջ՝ վերագրված Ռուսաստանին:

Վրաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն պահանջում է, որ որպես այդ մարզիկների ծննդավայր նշվի Վրաստանը, հաղորդում է «Спорт-Экспресс»-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով