18:12  ,  30 օգոստոսի, 2017

Միհրան Հարությունյանն ամուսնացել է Մոսկվայում

Ռիոյի օլիմպիական փոխչեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանն ամուսնացել է աբխազ երգչուհի Մակտինա Բեբիայի հետ: Հարսանիքը տեղի է ունեցել Մոսկվայում:

«Կնոջս հետ ծանոթացել ենք մեր ընդհանուր ընկերների միջոցով: Չգիտեմ՝ սիրահարվել եմ առաջին հայացքից, գուցե երկրորդ հանդիպումից, բայց ուրախ եմ, որ նա հայտնվել է իմ կյանքում՝ կյանքիս ամենաբարդ ժամանակահատվածում: Կինս գիտի իմ մասնագիտության մասին եւ այն, որ մեր համատեղ կյանքի ընթացքում երկար եմ բացակայելու նրա կողքից, նա ինձ սիրում եւ ընդունում է իմ ըմբշամարտով հանդերձ եւ հուսամ՝ սպորտը եւ ընտանիքը կլրացնեն եւ մեկը մյուսին չեն խանգարի:

Կինս աբխազուհի է, ծնվել է Աբխազիայում: Դեռեւս ապրելու ենք Մոսկվայում, բայց դեռ կոնկրետ չենք որոշել՝ որտեղ ենք հաստատվելու: Բայց ես շատ եմ ցանկանում ապրել հայկական միջավայրում, խոսել հիմնականում հայերեն: Այս շրջանում ես եւ կինս զբաղվում ենք հայոց լեզվի դասերով, փորձում ենք սովորել ճիշտ խոսել հայերեն»,- ասել է Միհրան Հարությունյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում:

Առաջին ամուսնությունից Միհրան Հարությունյանն ունի դուստր: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս