18:12 30 օգոստոսի, 2017Ռիոյի օլիմպիական փոխչեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանն ամուսնացել է աբխազ երգչուհի Մակտինա Բեբիայի հետ: Հարսանիքը տեղի է ունեցել Մոսկվայում:
«Կնոջս հետ ծանոթացել ենք մեր ընդհանուր ընկերների միջոցով: Չգիտեմ՝ սիրահարվել եմ առաջին հայացքից, գուցե երկրորդ հանդիպումից, բայց ուրախ եմ, որ նա հայտնվել է իմ կյանքում՝ կյանքիս ամենաբարդ ժամանակահատվածում: Կինս գիտի իմ մասնագիտության մասին եւ այն, որ մեր համատեղ կյանքի ընթացքում երկար եմ բացակայելու նրա կողքից, նա ինձ սիրում եւ ընդունում է իմ ըմբշամարտով հանդերձ եւ հուսամ՝ սպորտը եւ ընտանիքը կլրացնեն եւ մեկը մյուսին չեն խանգարի:
Կինս աբխազուհի է, ծնվել է Աբխազիայում: Դեռեւս ապրելու ենք Մոսկվայում, բայց դեռ կոնկրետ չենք որոշել՝ որտեղ ենք հաստատվելու: Բայց ես շատ եմ ցանկանում ապրել հայկական միջավայրում, խոսել հիմնականում հայերեն: Այս շրջանում ես եւ կինս զբաղվում ենք հայոց լեզվի դասերով, փորձում ենք սովորել ճիշտ խոսել հայերեն»,- ասել է Միհրան Հարությունյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում:
Առաջին ամուսնությունից Միհրան Հարությունյանն ունի դուստր:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.