Ռիոյի օլիմպիական փոխչեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանն ամուսնացել է աբխազ երգչուհի Մակտինա Բեբիայի հետ: Հարսանիքը տեղի է ունեցել Մոսկվայում:
«Կնոջս հետ ծանոթացել ենք մեր ընդհանուր ընկերների միջոցով: Չգիտեմ՝ սիրահարվել եմ առաջին հայացքից, գուցե երկրորդ հանդիպումից, բայց ուրախ եմ, որ նա հայտնվել է իմ կյանքում՝ կյանքիս ամենաբարդ ժամանակահատվածում: Կինս գիտի իմ մասնագիտության մասին եւ այն, որ մեր համատեղ կյանքի ընթացքում երկար եմ բացակայելու նրա կողքից, նա ինձ սիրում եւ ընդունում է իմ ըմբշամարտով հանդերձ եւ հուսամ՝ սպորտը եւ ընտանիքը կլրացնեն եւ մեկը մյուսին չեն խանգարի:
Կինս աբխազուհի է, ծնվել է Աբխազիայում: Դեռեւս ապրելու ենք Մոսկվայում, բայց դեռ կոնկրետ չենք որոշել՝ որտեղ ենք հաստատվելու: Բայց ես շատ եմ ցանկանում ապրել հայկական միջավայրում, խոսել հիմնականում հայերեն: Այս շրջանում ես եւ կինս զբաղվում ենք հայոց լեզվի դասերով, փորձում ենք սովորել ճիշտ խոսել հայերեն»,- ասել է Միհրան Հարությունյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում:
Առաջին ամուսնությունից Միհրան Հարությունյանն ունի դուստր:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
19:01 , 20 հոկտեմբերի
18:02 , 20 հոկտեմբերի
17:04 , 20 հոկտեմբերի
16:17 , 20 հոկտեմբերի
15:36 , 20 հոկտեմբերի
15:02 , 20 հոկտեմբերի
14:08 , 20 հոկտեմբերի
13:05 , 20 հոկտեմբերի
12:45 , 20 հոկտեմբերի
12:19 , 20 հոկտեմբերի