12:45  ,  20 հոկտեմբերի, 2026

Հայկ Մարտիրոսյանն ու Էլինա Դանիելյանը՝ Եվրոպայի ակումբային գավաթում

Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Հայկ Մարտիրոսյանը և կանանց հավաքականի անդամ Էլինա Դանիելյանը մասնակցում են հոկտեմբերի 17-ից 23-ը Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում անցկացվող Եվրոպայի 41-րդ ակումբային գավաթին և կանանց 30-րդ ակումբային գավաթին։

Հայկ Մարտիրոսյանը հանդես է գալիս Ռումինիայի SuperChess Romania թիմի կազմում, իսկ Էլինա Դանիելյանը՝ Լյուքսեմբուրգի CE Gambit Bonnevoie թիմի կազմում։

Հայկ Մարտիրոսյանը 2 հնարավորից ունի 2 միավոր, իսկ Էլինան՝ 3 հնարավորից՝ 3 միավոր, հաղորդում է ՀՇՖ-ի մամուլի ծառայությունը։

Մրցաշարին մասնակցում է նաև հայ գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը, որը հանդես է գալիս Չեխիայի Sigil Fund Pardubice թիմի կազմում և 3 հնարավորից ունի 1.5 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print