11:34  ,  25 հուլիսի, 2012

Լոնդոն-2012. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կմասնակցի օլիմպիական կրակի փոխանցումավազքին

Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կմասնակցի Լոնդոնի Օլիմպիական խաղերի կրակի փոխանցումավազքին:

Օլիմպիական ջահի փոխանցումավազքին մասնակցելուց հետո Մունը ներկա կլինի նաեւ հուլիսի 27-ին կայանալիք Խաղերի բացման արարողությանը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը որոշել է մասնակցել խաղերի բացման արարողությանը, քանի որ հուլիսի 26-28-ը պետք է այցելի Մեծ Բրիտանիա, հաղորդում է BBC-ն:

Հիշեցնենք, որ օլիմպիական կրակը Լոնդոն էր տեղափոխվել բացման արարողությունից մեկ շաբաթ առաջ: Հազարավոր մարդիկ մասնակցել են օլիմպիական ջահի փոխանցումավազքին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով