23:09  ,  29 օգոստոսի, 2017

Էդեն Ազարի եղբայրը տեղափոխվեց Լոնդոնի «Չելսի»

Լոնդոնի «Չելսին» հայտարարել է կիսապաշտպան Կիլիան Ազարին ձեռք բերելու մասին: Նա հանդես է եկել հունգարական «Ուպեշտում»: Կիլիանը «Չելսիի» խաղացող Էդեն Ազարի կրտսեր եղբայրն է: 22-ամյա բելգիացի ֆուտբոլիստն առայժմ հանդես կգա լոնդոնյան ակումբի ակադեմիայի թիմում:

2015 թվականից «Ույպեշտում Կիլիան Ազարը մասնակցել է 42 հանդիպման, խփել չորս գոլ, կատարել հինգ գոլային փոխանցում:

Ազարն ունի եւս երկու եղբայր: Տորգանը հանդես է գալիս Մյոնխենգլադբախի «Բորուսիայում», Իտանը՝ բելգիական «Տյուբիզի» ակադեմիայում: 2012-2015-ին Տորգանը եւս եղել է «Չելսիի» խաղացող:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում