20:10  ,  29 օգոստոսի, 2017

Մխիթարյանը Պրեմյեր լիգայի չորս թիմերից շատ գոլային պահեր է ստեղծել

Անգլիայի առաջնության մեկնարկում «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը տպավորիչ է:

Հայաստանի հավաքականի ավագը երեք խաղում հինգ գոլային փոխանցում է կատարել:

Պրեմյեր լիգայի թիմերից «Վեստ Հեմը», «Քրիսթալ Փելասը», «Բորնմութը» եւ «Բրայթոնը» միասին դրանից քիչ գոլեր են խփել՝ 3:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում