15:34  ,  26 օգոստոսի, 2017

Հենրիխ Մխիթարյան. Մեկնարկը լավ ստացվեց, բայց առջեւում 36 խաղ կա

«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է անցած մրցաշրջանի խնդիրների եւ այս տարվա հաջող մեկնարկի մասին:

«Անցած մրցաշրջանում շատ էին ոչ ոքի արդյունքները, եւ դա խնդիր էր: Կարծում եմ՝ այս մրցաշրջանում ավելի շատ հաղթանակներ կունենանք: Հնարավոր է՝ հաջողությունը մեզ չէր ժպտում, հաջողակ էինք միայն Եվրոպայի լիգայում, բայց այս տարի պետք է կենտրոնացած լինենք այդ խնդրի լուծման վրա: Մեկնարկը լավ ստացվեց, բայց առջեւում 36 խաղ կա:  

«Լեսթերի» դեմ սպասվում է բարդ հանդիպում, քանի որ նրանք նույնպես լավ են սկսել մրցաշրջանը: Իհարկե, նրանք 3:4 հաշվով պարտվել են «Արսենալին», բայց հրաշալի էին խաղում: «Լեսթերի» հետ միշտ էլ դժվար է խաղալ, քանի որ ուժեղ թիմ ունեն: Բայց մենք կձգտենք հաղթել նաեւ երրորդ խաղում, որպեսզի համոզվենք, որ ամեն ինչ լավ է ընթանում»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի ծառայությունը:

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Լեսթեր Սիթի» հանդիպումը օգոստոսի 26-ին է եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:30-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English

  • Latest news