22:44  ,  24 օգոստոսի, 2017

Մոուրինյո. Մենք հանգիստ կսպասենք Իբրահիմովիչի վերականգնմանը

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հետ մեկ տարվա պայմանագիր կքնելը:

«Մենք ուրախ ենք, որ Զլատանը վնասվածքից ապաքինվելու ուղու վրա է: Մենք նաեւ ուրախ ենք, որ նա վերադառնում է հավակնություններով եւ փորձով:

Անցած մրցաշրջանի ներդրումից հետո նա արժանի է մեր վստահությանը: Մենք հանգիստ կսպասենք նրա վերականգնմանը: Ես կասկած չունեմ, որ նա կարեւոր դեր կունենա մրցաշրջանի երկրորդ կեսում»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը: 

35-ամյա ֆուտբոլիստն անցած մրցաշրջանում մասնակցել է «Մանչեսթեր Յունայթեդի» 46 հանդիպման, խփել 28 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Latest news