18:16  ,  24 օգոստոսի, 2017

Սիմոն Մարտիրոսյանը՝ Համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն

Թայվանում ընթացող 29-րդ ամառային համաշխարհային ուսանողական խաղերում 105 կգ քաշային ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը նվաճել է չեմպիոնի տիտղոսը: Նա երկամարտում հավաքել է 401 կգ:

Սա Հայաստանի չորրորդ մեդալն էր Խաղերում: Չեմպիոն էր դարձել նաեւ մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը: Ծանրորդ Անդրանիկ Կարապետանը (80 կգ) նվաճել է արծաթե, իսկ թաեքվոնդոիստ Սերգեյ Վարազդատյանը՝ բրոնզե մեդալ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում