Թայվանում ընթացող 29-րդ ամառային համաշխարհային ուսանողական խաղերում Հայաստանի երրորդ մեդալը նվաճել է ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը: 85 կգ քաշայինների պայքարում նա երկամարտի 364 կգ արդյունքով նվաճել է արծաթե մեդալ:
Չեմպիոն դարձած ղազախ մարզիկին Կարապետյանը երկամարտում զիջել է 1 կգ, հաղորդում է armnoc.am-ը:
Հայ ծարորդը նաեւ փոքր ոսկե մեդալ է նվաճել պոկում վարժությունում՝ բարձրացնելով 170 կգ: Հրում վարժությունում Կարապետյանը երկրորդն էր 194 կգ արդյունքով:
Թայվանում Հայաստանի թիմից մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը նվաճել է ոսկե մեդալ, իսկ թաեքվոնդոյիստ Սերգեյ Վարդազարյանը դարձել է բրոնզե մեդալակիր:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում