21:01  ,  22 օգոստոսի, 2017

ԱԱ. Մաքսիմ Մանուկյանի եզրափակիչ եւ Կարեն Ասլանյանի երրորդ տեղի գոտեմարտերը՝ ուղիղ հեռարձակմամբ

Փարիզում ավարտին մոտեցող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության երկրորդ օրը Հայաստանն ունի մեդալի երկու հավակնորդ:

80 կգ քաշային կարգում Մաքսիմ Մանուկյանը կպայքարի աշխարհի չեմպիոնի կոչման համար, իսկ 66 կգ քաշային կարգում Կարեն Ասլանյանը մրցագորգ դուրս կգա բրոնզե մեդալի համար գոտեմարտում:

Մաքսիմ Մանուկյանի մրցակիցը կլինի Բելառուսի ներկայացուցիչ Ռադիկ Կուլիեւը, իսկ Կարեն Ասլանյանինը՝ ռուսաստանցի Արտյոմ Սուրկովը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում