10:10  ,  22 օգոստոսի, 2017

Գվարդիոլան չի հերքել Մեսիի համար 300 միլիոն եվրո վճարելու հնարավորությունը

Անգլիայի առաջնության երկրորդ տուրի «Մանչեսթեր Սիթի» - «Էվերտոն» (1:1) հանդիպումից հետո մանչեսթերյան թիմի կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան, ասուլիսում պատասխանելով լրագրողի հարցին, չի հերքել «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի համար սահմանված 300 միլիոն եվրո տրանսֆերային գինը վճարելու հնարավորությունը:

«Եթե որեւէ ակումբը պատրաստ է վճարել Մեսիի համար 300 միլիոն, նշանակում է՝ այդ ակումբն ունի այդքան գումար»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Անգլիական եւ իսպանական մամուլի տվյալներով «Մանչեսթեր Սիթին» կվճարի այդ գումարը, եթե ստանա ֆուտբոլիստի համաձայնությունը: Մեսին դեռ չի երկարաձգել պայմանագիրը «Բարսելոնայի» հետ: Այն նախատեսված է մինչեւ 2018թ. հուլիս:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում