20:46  ,  24 հուլիսի, 2012

Անդրեյ Կիրիլենկոն վերադառնում է NBA

Մոսկվայի ԲԿՄԱ-ի եւ Ռուսաստանի օլիմպիական հավաքականի առաջատար Անդրեյ Կիրիլենկոն վերադառնում է Բասկետբոլի ազգային ասոցիացիա։ 31-ամյա խաղացողն այդ մասին արդեն հայտնել է ԲԿՄԱ-ի նախագահ Անդրեյ Վատուտինին։ Առայժմ նոր թիմը հայտնի չէ։

Ավելի վաղ Կիրիլենկոն հավանական էր համարել տեղափոխությունը «Յուտա Ջազ» կամ «Բրուքլին Նեթս»։

Կիրիլենկոն «Յուտա Ջազում» հանդես է եկել 2001-2011 թվականներին, իսկ «Բրուքլինի» սեփականատերը ռուսաստանցի միլիարդատեր Միխայիլ Պրոխորովն է, հաղորդում է «Спорт-Экспресс»-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով