18:36  ,  24 հուլիսի, 2012

The Mirror. Տարաձայնություններ Մանչինիի եւ «Մանչեսթեր Սիթիի» միջեւ

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին սուր քննադատության է ենթարկել անգլիական ակումբի ղեկավարության տրանսֆերային քաղաքականությունը։ Իտալացի մասնագետը «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչի պաշտոնում առաջին անգամ է տարաձայնություններ ունենում ակումբի ղեկավարության հետ, գրում է բրիտանական The Mirror-ը։

Տարաձայնության պատճառը ակումբի ֆուտբոլային կառավարիչ Բրայան Մարվուդի հայտարարությունն է, թե «Արսենալի» 28-ամյա հոլանդացի ռմբարկու Ռոբին վան Պերսիին գնելու դեպքում անհրաժեշտ է վաճառել Կարլոս Տեւեսին եւ Էդին Ջեկոյին՝ ծախսերը հավասարակշռելու համար։

Մանչինին այդպիսի մոտեցումը համարում է ակումբի համար ինքնասպանության հավասար։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով