17:53  ,  24 հուլիսի, 2012

Նովակ Ջոկովիչ. Անհամբերությամբ սպասում եմ Օլիմպիական խաղերի բացմանը

Ես շատ ուրախ եմ, որ օլիմպիական մրցաշարն անցկացվելու է խոտածածկով կորտերում, հայտարարել է աշխարհի նախկին առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը, որը հանդես է գալու Լոնդոնի Խաղերում։

«Ինձ շատ դուր են գալիս խոտածածկով կորտերը։ Ես մեծ անհամբերությամբ եմ սպասում Օլիմպիական խաղերի բացման արարողությանը։ Չէ, որ ես եմ լինելու իմ երկրի դրոշակակիրը։ Միայն այդ մտքից գլուխս պտտվում է։ Անկասկած, մրցումները շատ հուզական են լինելու, քանի որ խաղում ես երկրիդ համար։ Օլիմպիական խաղերը յուրաքանչյուր մարզաձեւի գագաթնակետն է»,- Ջոկովիչի խոսքը փոխանցում է ITF կայքը։

Նկատենք, որ 1948թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերից հետո ոչ մի օլիմպիական խաղերում թենիսի մրցաշարը խոտի վրա չի անցկացվել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում